Զալցբուրգի աստղը մոտ է Լայպցիգ տեղափոխվելուն
«Զալցբուրգի» վինգեր Դոմինիկ Սոբոսլային, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լգրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անցնող ամիսներին խաղացողի տրանսֆերի հարցում «Զալցբուրգի» ներկայացուցիչների հետ կապվել են երեք ակումբներ՝ «Միլանը», «Արսենալը» և «Զալցբուրգը»։ Նշվում է նաև, որ կապ են հաստատել նաև «Բավարիայի» և նույնսիկ «Ռեալի» ներկայացուցիչները, սակայն գերմանական ակումբն առաջ է անցել բոլորից։
«Լայպցիգը» հունգարացի 20-ամյա խաղացողի տրանսֆերի հարցում այժմ առաջատար է, և «ցլերն» աշխատում են այն ուղղությամբ, որ մինչև սուրբծննդյան տոները ավարտին հասցնեն Սոբոսլայիի տեղափոխությունը։ Սպասվում է, որ գործարքը կարժենա 25 մլն եվրո։
Սոբոսլային դեռևս կենտրոնացած է «Զալցբուրգում» իր մրցելությների վրա, քանի որ 2020 թվականին ակումբը դեռևս երկու հանդիպում ունի անցկացնելու։ Վերջին հանդիումն ավստրիական ակումբն անցկացնելու է դեկտեմբերի 16-ին, ինչից հետո ֆուտբոլիստը լիովին կկենտրոնանա տրանսֆերը վերջնական ավարտին հասցնելու համար։
Հավելենք, որ Դոմինիկ Սոբոսլային ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Բավարիա, Դոմինիկ Սոբոսլայի, Զալցբուրգ, Լայպցիգ, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո