Եվրո-2024. հայտնի են դարձել անցումային հանդիպումների C դիվիզիոնի զույգերը
Եվրո-2024-ի հիմանական որակավորման փուլը մոտենում է տրամաբանական ավարտին։
Անցնող օրերին կայացան A, H և J խմբերի վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով Վրաստանի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները չկարողացան նվաճել Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։
Այդուհանդերձ, այդ հավաքականներն Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության C դիվիզիոնի իրենց ենթախմբերում հաղթելու շնորհիվ հնարավորություն են ստացել մասնակցելու Եվրո-2024-ի անցումային հանդիպումներին։
C դիվիզիոնի անցումային հանդիպումներին մասնակցելու է նաև Հունաստանի հավաքականը, որը Եվրո-2024-ի որակավորման B խմբի վերջին խաղն անցկացնելու է նոյեմբերի 21-ին, սակայն արդեն զրկվել է այդ ճանապարհով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ C դիվիզիոնի անցումային հանդիպումների շրջանակում արդեն ձևավորվել են հետևյալ զույգերը.
Վրաստան – Լյուքաեմբուրգ
Հունաստան – Ղազախստան
Նշենք, որ փոքրիկ մրցաշարն անցկացվելու է փլեյ-օֆֆ ձևաչափով։ Երկու դիմակայությունների հաղթողները հանդիպելու են միմյանց և պարզելու Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգրերից մեկը։
Եզրափակիչ հանդիպման տանտերը կորոշվի նոյեմբերի 23-ին կայանալիք վիճակահանության միջոցով։
Ավելացնենք, որ անցումային հանդիպումների կիսաեզրափակիչները կկայանան 2024 թ. մարտի 21-ին, իսկ եզրափակիչը` մարտի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-անցումային հանդիպումներ, Եվրո-որակավորման-փուլ, Լյուքսեմբուրգի հավաքական, Հունաստանի հավաքական, Ղազախստանի հավաքական, Վրաստանի հավաքական