Եվրո-2020-ի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Եվրո-2020-ը մեր սպասվածից շատ ավելի հետաքրքիր պայքարում է անցնում և դեռևս հիասթափությունների պատճառներ էլ չկան։
Հունիսի 15-ին ավարտվեց Եվրոյի խմբային փուլի 1-ին տուրը, ինչից հետո հաջորդ օրը Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ փուլի լավագույն ֆուտբոլիստին։
Քվեարկության շրջանակում պայքարը հիմնականում ընթացավ երեք ֆուտբոլիստների` Կրիշտիանու Ռոնալդուի, Ռոմելու Լուկակուի և Պատրիկ Շիկի միջև։
Քվերակության արդյունքում, ամեն դեպքում, հաղթող դարձավ և Եվրո-2020-ի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստացավ ձայների 37%-ը։
Հավելենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը, Հունգարիայի դեմ խաղում (3:0) դառնալով դուբլի հեղինակ, Եվրոպայի առաջնությունների շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի, շրջանցեց Ֆրանսիայի լեգենդար նախկին հարձակվող Միշել Պլատինիին և դարձավ մրցաշարի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։
Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Ռոմելու Լուկակուն (Բելգիա, 22%) և Պատրիկ Շիկը (Չեխիա, 19%)։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հերթականությամբ.
4. Ժորժինիո Վեյնալդում (Հոլանդիա, 7%)
5-6. Չիրո Իմոբիլե (Իտալիա, 4%)
5-6. Դենզել Դումֆրիս (Հոլանդիա, 4%)
7. Պոլ Պոգբա (Ֆրանսիա, 3%)
8-9. Լուկաշ Հրադեցկի (Ֆինլանդիա, 2%)
8-9. Ռոբին Օլսեն (Շվեդիա, 2%)
10. Լեոնարդո Սպինացոլա (Իտալիա, 0%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Interfootball, Telegram, Դենզել Դումֆրիս, ԵՎՐՈ-2020, Ժորժինիո Վեյնալդում, Լեոնարդո Սպինացոլա, Լուկաշ Հրադեցկի, Կրիշտիանու-Ռոնալդու, Չիրո Իմոբիլե, Պատրիկ Շիկ, Ռոբին Օլսեն, Ռոմելու-Լուկակու