ԵԽ  արդարադատության դատարանը վճիռ է կայացրել Սուպերլիգայի օգտին

ԵԽ արդարադատության դատարանը վճիռ է կայացրել Սուպերլիգայի օգտին

21/12/2023 - 13:57

Այսօր` դեկտեմբերի 21-ին, հրապարակվել է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի վճիռը` կապված Սուպերլիգայի գործի հետ։

Դատարանը վիճռ է կայացրել Սուպերլիգայի օգտին։

Դատարանը որոշել է, որ «ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը»:

Ըստ դատարանի` Սուպերլիգայի վերաբերյալ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնները հակասում են մրցակցության և ծառայության ազատության օրենքներին։

«Ըստ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի օրենսդրության` յուրաքանչյուր միջակումբային մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է, պետք է հաստատվի դրանց ղեկավարների կողմից, հակասում է ԵՄ օրենսդրությանը։

Ակումբներին և ֆուտբոլիստներին այլ մրցաշարերում խաղալն արգելելն անօրինական է:

Միևնույն ժամանակ, դատարանը նշում է, որ հեռուստատեսային իրավունքների օգտագործման վերաբերյալ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնները վնասում են եվրոպական ակումբներին, մեդիա շուկաներում գործող բոլոր ընկերություններին և, ի վերջո, սպառողներին և հեռուստադիտողներին՝ թույլ չտալով նրանց վայելել նոր և հավանական նորարարական կամ հետաքրքիր մրցումներ»,- նշված է ԵԽ արդարադատության դատարանի պաշտոնական կայքում։

Նշենք, որ դեռևս 2021 թ. Մադրիդի առևտրային հարցրեր քննող դատարանը նույնպես որոշում էր կայացրել Սուպերլիգայի օգտին, երբ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» պահանջել էին դադարեցնել կարգապահական վարույթը՝ Եվրոպական Սուպերլիգա կազմակերպելու փորձի համար։

Ի պատասխան դրան` ՈՒԵՖԱ-ն պահանջել էր իրավասություններից զրկել վճիռը կայացրած դատավոր Մանուել Լուիս դե Լարային, սակայն մերժում էր ստացել։

Դեռ ավելին` դատարանն ՈՒԵՖԱ-ին տուգանել և պահանջել էր հոգալ դատական բոլոր ծախսերը, ինչից հետո Սուպերլիգայի վերաբերյալ գործը փոխանցվել էր ԵԽ արդարադատության դատարանին։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի գաղափարը պաշտոնապես կյանքի է կոչվել 2021 թ. ապրիլին, որի կազմում այժմ մնացել են միայն «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023