ԵԼ. Սոնի դուբլը նպաստեց «Տոտենհեմի»` «Հոֆենհայմի» նկատմամբ հաղթանակին 🎥
Եվրոպա լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Տոտենհեմը» Գերմանիայի Զինսհայմ մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հոֆենհայմի» դեմ։
Գոլառատ պայքարում անցած խաղում լոնդոնյան ակումբը հաղթեց 3:2 հաշվով։
Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը։
«Հոֆենհայմի» գոլերը խփեցին Անտոն Ստախն ու Դավիդ Մոկվան։
«Տոտենհեմը» 14 միավորով բարձարացավ 4-րդ տեղ, «Հոֆենհայմը» 28-րդն է և ունի 6 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգե Պոստեկօղլու, Եվրոպա-լիգա, Հին Մին Սոն, Հոֆֆենհայմ, Ջեյմս Մեդիսոն, Տոտենհեմ