Դրամա «Ուեմբլիում». Լիվերպուլը` Անգլիայի Լիգայի գավաթակիր🎥
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Ճիշտ է` հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլերի ականատես չեղանք, սակայն բավական դինամիկ և գրոհներով լի հանդիպման ականատես եղանք, որի ընթացքում VAR համակարգը մեկական անգամ չեղարկեց կողմերի խփած գոլերը։
Նախ 67-րդ VAR-ը չարձանագրեց Ժոել Մատիպի, ապա 98-րդ րոպեին` Ռամելու Լուկակուի գոլը։
Ի վերջո, կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։
«Վիճակախաղի» ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 11:10 հաշվով։ Վճռորոշ դարձավ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վրիպումը։
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը ռեկորդային` 9-րդ անգամ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Թոմաս ՏՈւխել, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Կեպա Արիսաբալագա, Յուրգեն-Կլոպ, Չելսի, Ռոմելու-Լուկակու