Դրամա Լոնդոնում. Արսենալը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Չելսիի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Զինագործները» հանդիպման ընթացքում մինչև 77-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Միկել Արտետայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը` մեծ դժվարությամբ կորզելով ոչ-ոքի։
«Ազնվականների» կազմից գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Միխայիլ Մուդրիկը, իսկ «Արսենալի» կազմից աչքի ընկան Դեկլան Ռայսն ու Լեանդրո Տրոսարը։
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում 2-րդ հորիզոնականը։
Նույնքան միավոր ունի նաև «Մանչեսթեր Սիթին», որը խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ, գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Չելսին», 12 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Դեկլան-Ռայս, Լեանդրո Տրոսարդ, Միխայիլ Մուդրիկ, Միկել Արտետա, Չելսի, Քոուլ Պալմեր