Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Բարսելոնայի դեմ

Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Բարսելոնայի դեմ

11/03/2023 - 12:57

Ինչպես տեղեկացնում է COPE-ն, Կատալոնիայի դատախազությունը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ` կապված «բլաուգրանայի» կոռուպցիոն սկանդալի հետ։

Վերջերս տեղեկություն տարածվեց, որ կատալոնական ակումբը 2001-2018 թվականների ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Հաղորդվում է, որ բացի «Բարսելոնայից», դատախազությունը գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել նաև ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուիին ու Սանդրո Ռոսելին, ակումբի նախկին տնօրեններ Օսկար Գրաուին և Ալբերտ Սոլերին, ինչպես նաև Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։

Գործով ամբաստանյալները մեղադրվում են սպորտի ոլորտում կոռուպցիայի, անարդար վարչարարության և փաստաթղթերի կեղծման համար։

«Նախագահներ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի միջոցով «Բարսան» ձեռք է բերել և պահպանել խիստ գաղտնի բանավոր համաձայնություն Նեգրեյրայի հետ այն հարցի շուրջ, որ նա, որպես մրցավարական հանձնաժողովի փոխնախագահ, գումարի դիմաց իրականացրել է գործողություններ, որոնք ուղղված են եղել «Բարսելոնային» ակումբի խաղերում մրցավարների որոշումներ կայացնելու հարցում նախապատվությունը տալուն»,- հաղորդվում է դատախազության հայտարարության մեջ։

Կան տեղեկություններ, որ գործին, որպես վկաներ հնարավոր է, ներգարվվեն նաև «Բարսելոնայի» ներկայիս նախագահ Ժոան Լապորտան և նախկին նախագահ Ժոան Գասպարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023