Դավիդ Լուիսը շուտով նոր ակումբ կունենա
«Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսը, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շուտով նոր ակումբ կունենա։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա պաշտպանը պայմանագիր է համաձայցրել թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Լուիսն «Արսենալի» կազմում հանդես է եկել 2019-2021 թթ. և «զինագործների» մարզաշապիկով անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադանա Դեմիրսպոր, Արսենալ, Դավիդ Լուիս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ