Դե Խեան ցանկանում է Սանչեսից ոչ քիչ աշխատավարձ

Դե Խեան ցանկանում է Սանչեսից ոչ քիչ աշխատավարձ

28/02/2019 - 19:32

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան պատրաստ է մնալ ակումբում, եթե դառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը;

28-ամյա իսպանացին հույս ունի, որ այս խնդիրը կլուծվի պայմանագրի երկարացման ժամանակ և վստահ է, որ արժանի է ունենալ այնպիսի աշխատավարձ, ինչպիսին Ալեքսիս Սանչեսինն է:

30-ամյա չիլիացին ստանում է շաբաթական 500 հազար ֆունտ, որի մեջ ներառված են բոնուսները և իմիջային իրավունքներից եկամուտները:

Դե Խեան ցանկանում է վարձատրվել տարեկան մոտ 26 մլն ֆունտ, իսկ ՄՅՈՒ-ն պատրաստ է նրան առաջարկել 5 տարվա պայմանագիր 90 մլն ֆունտ արժողությամբ, այսինքն՝ տարեկան 18 մլն ֆունտ,- հայտնում է The Telegraph-ը:

Դե Խեան, ով վերջին 5 տարիների ընթացքում 4 անգամ ճանաչվել է ՄՅՈւ-ի տարվա ֆուտբոլիստ, մինչև 2020 թվականի ամառ գործող պայմանագրով շաբաթական վարձատրվում է 240 հազար ֆունտ:

Իսպանացու պայամանագրի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են ՊՍԺ-ն և « Յուվենտուսը»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023