Գվարդիոլա. «Ռեալը Չեմպիոնների լիգայի արքան է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք դիմակայության մասին.
«Նրանք այս մրցաշարի արքաներն են։
Մեզ համար սա Չեմպիոնների լիգայի երրորդ կիսաեզրափակիչն է լինելու, սակայն եթե «Ռեալի» դեմ խաղանք այնպես, ինչպես «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում, ապա պայքարը շարունակելու ոչ մի շանս չենք ունենա։
Պետք է փորձենք խաղալ այնպես, ինչպես Մանչեսթերում կայացած խաղում։
Մադրիդ էինք ժամանել անմիջապես «Լիվերպուլի» դեմ բարդ խաղից հետո (2:2) և հանգստանալու ու պատրաստվելու ժամանակ ընդհանրապես չէինք ունեցել։
«Ատլետիկոն» շատ լավ տեսք ուներ, սակայն դիմացանք»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «քաղաքաբնակները» հյուրընկալվելիս մրցեցին «Ատլետիկոյի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի շնորհիվ «Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 1:0 ու դուրս կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ