Գվարդիոլա. «Մադրիդ ենք մեկնելու` հաղթելու»

Գվարդիոլա. «Մադրիդ ենք մեկնելու` հաղթելու»

27/04/2022 - 15:29

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր կարծիքն է հայտնել մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.

«Երկու թիմերի համար էլ ֆանտաստիկ խաղ էր: Մենք ամեն ինչ լավ էինք անում, սակայն, ցավոք, գոլեր բաց թողեցինք ու չկարողացանք ավելի շատ խփել։

Մենք ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք անհավանական թիմի դեմ։ Կարծում եմ` մենք մրցակցին հնարավորություններ տվեցինք առաջին խաղակեսում, երբ նրանք կրճատեցին հաշվի տարբերությունը, քանի որ շատ նյարդային էինք որոշ դրվագներում։

Բացի մեր սխալներից, նրանք հիանալի էին պրեսինգի դիմում։

Այժմ խոսքը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին է, և մենք Մադրիդ կմեկնենք` փորձելով հաղթել նաև այդ խաղը։

Մենք ժամանակին Չեմպիոնների լիգայից դուրս մնացինք «Տոտենհեմից» Ֆերնանդո Լյորենտեի ձեռքով խաղի պատճառով։ Այս խաղում էլ ձեռքով խաղաց Լյապորտը։ Սա ֆուտբոլ է և նման բաներ հնարավոր են։

Մեզ մնում է միայն խաղալ այնպես, ինչպես միշտ խաղում ենք, քանի որ Մադրիդի «Ռեալն» ունի մրցակցին պատժելու լուրջ որակներ։

Հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում գնդակով և առանց դրա` ես չեմ կարող ավելին խնդրել ֆուտբոլիստներից։

Ես խաղացողներին ասել եմ, որպեսզի հանգստանան։ Այժմ ամենակարևորը «Լիդսի» դեմ հանդիպումն է, այնուհետև Մադրիդ ենք գնալու` հաղթելու։

Շնորհավորում եմ Կառլոյին և նրա թիմին, նրանք շատ լավն են։ Միաժամանակ մենք ինքներս տեսանք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023