Գործարքը կայացած է. Ջորդան Հենդերսոնը տեղափոխվում է Ալ Էթիֆաք

Գործարքը կայացած է. Ջորդան Հենդերսոնը տեղափոխվում է Ալ Էթիֆաք

20/07/2023 - 11:23

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Էթիֆաքի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի դիմաց կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

«Ալ Էթիֆաքը» գործարքի դիմաց մերսիսայդյան ակումբին վճարելու է 12 մլն ֆունտ, որին ավելանալու են նաև հավելավճարներ։

Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Էթիֆաքի» գլխավոր մարզիչ է նշանակվել «Լիվերպուլի» լեգենդար նախկին ավագ Սթիվեն Ջերարդը, ով 2011-15 թթ. «կարմիրների» կազմում հանդես է եկել Հենդերսոնի հետ։

Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 492 հանդիպում` դառնալով 33 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023