«Գոհար ես, իմ յարն ես». Սոչին յուրահատուկ ձևով ներկայացրեց Հարությունյանին 🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։
Կրասնոդարի մարզը ներկայացնող ակումբը բավական յուրահատուկ կերպով է ներկայացրել 24-ամյա ֆուտբոլիստին։
«Սոչին» սոցցանցերի իր պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ Հարությունյանը նստում է մեքենան և նվագարկչի վրա թերթում է ալիքներն ու հայտնվում «Հայաստան», ինչից հետո սկսում է հնչել Սարո Թովմասյանի «Գոհար ես» երգը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հովհաննես Հարությունյան, ՌՊԼ, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ