Ե՞րբ էր Գերմանիայի հավաքականը վերջին անգամ պարտվել ԱԱ որակավորման փուլերի շրջանակում
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ J խմբի շրջանակում 1։2 հաշվով անսպասելի պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «բունդեսմանշաֆթը» գրեթե 20 տարի չէր պարտվել աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացիները վերջին անգամ ԱԱ որակավորման փուլերի շրջանակում պարտվել էին 2001 թվականի սեպտեմբերի 1-ին՝ սեփական հարկի տակ 1։5 հաշվով զիջելով Անգլիայի ընտրանուն։
Այդ ընթացքում Գերմանիայի հավաքականը չէր պարտվել 32 հանդիպում անընդմեջ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի պարտության շնորհիվ Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում, վաստակած 9 միավորով, մնաց միանձնյա առաջատար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Յոհաքիմ Լյով