Գերմանական ակումբները 2013/14 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն են գրանցել
Փետրվարի 25-ին կայացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքներով գերմանական երկու ակումբներն էլ դուրս մնացին պայքարից։
«Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց նորվեգական «Մոլդեից», իսկ «Բայերը» ընդհանուր 3։6 հաշվով զիջեց «Յանգ Բոյսին»։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, մրցաշարի պատմության շրջանակում 2013/14 մրցաշրջանից ի վեր որևէ գերմանական ակումբ չկարողացավ նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։
Մրցաշարի այդ խաղարկության շրջանակում 1/16 եզրափակչին մասնակցել է միայն «Այնտրախտը», որն էլ երկու խաղերի արդյունքում պարտվել է «Պորտուին»։ Դիմակայության շրջանակում կողմերը փոխանակվել են խփած հնգական գոլով, սակայն պորտուգալական ակումբը պայքարը շարունակել է մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Հոֆֆենհայմ, Մոլդե, Յանգ Բոյս, Պորտու