Բավարիան չի խնայում նաև Հոֆենհայմին 🎥

Բավարիան չի խնայում նաև Հոֆենհայմին 🎥

30/01/2021 - 20:38

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆենհայմին» և կարողացավ 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։

Առաջին կաղակեսի 32-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Ժերոմ Բոատենգը և Թոմաս Մյուլլերը։

Վերջինիս գոլից մեկ րոպե անց «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը կրճատեց հաշվի տարբերությունը՝ գրավելով Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսում աչքի ընկներու հերթը Ռոբերտ Լևանդովսկիինն ու Սերժ Գնաբրիին էր, որոնք էլ խաղի 53-րդ 63-րդ րոպեներին գրավեցին մրցակցի դարպասը՝ ձևակորպելով խաղի վերջնահաշիվը՝ 4։1։

Այս հաղթանակից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի տղաներն իրենց միավորների քանակը հասցրեցին 45-ի։ Թիմը վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լայպցիգին» գերազանցելով 10 միավոր։

Հոֆենհայմն իր ակտիվում ունի 22 միավոր․ թիմը 12-րդ հորիզոնականում է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023