Շալկեն 30 խաղ անց կրկին հաղթում է 🎥

Շալկեն 30 խաղ անց կրկին հաղթում է 🎥

09/01/2021 - 21:32

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Շալկե 04-ը» ընդունեց «Հոֆենհայմին» և հաղթեց ջախջախիչ 4։0 հաշվով։

Տանտերերի կազմում իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց հարձակվող Մեթյու Հոփը․ հատկանշական է, որ երեք դեպքում էլ նրան գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Ամին Հարիտը, իսկ խաղավերջում արդեն ինքը՝ Հարիտը, դարձավ գոլի հեղինակ՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Հյուրերի կազմում խաղի 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, սակայն նրան չհաջողվեց աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ։

Գիլզենկիլխենը ներկայացնող ակումբը այս հաղթանակով ընդհատեց 30 խաղ անընդմեջ առանց հաղթանակների շարքը, որը ձգվում էր դեռևս նախորդ մրցաշրջանից։ Վերջին անգամ «Շալկեն» հաղթել էր 2020 թվականի հունվարի 17-ին Մյունխենգլադբախի «Բորուսիային» 2։0 հաշվով։

Աշնանը ակումբը աշխատանքից հեռացրել էր գլխավոր մարզիչ Դևիդ Վագներին։ Նրան փոխարինել էր Մանուել Բաումը, որն էլ հեռացվեց դեկտեմբերի 16-ին։ Այնուհետև թիմը մարզեց Հուբ Ստիվենսը, իսկ դեկտեմբերի վերջին նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Գրոսը։ Միայն 4-րդ փորձից հետո ակումբի ղեկավորությունը կարողացավ գտնել մարզիչ, որը կարողացավ ընդհատել «Շալկեի» առանց հաղթանակների մրցելույթների շղթան։

Այս հաղթանակից հետո «Շալկեն» վաստակեց 7 միավոր և մեկ քայլ հեռացավ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից՝ իր ետևում թողնելով «Մայնցին»։ «Հոֆենհայմը» մնաց 15 միավորով՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023