Գարի Նևիլ. Գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես

Գարի Նևիլ. Գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես

20/08/2019 - 16:18

«Մանչեսթեր Յունայթեդի» նախքին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:

«Ես ուրախ էի նրան տեսնել ակումբում, քանի որ նա համառ ֆուտբոլիստ է, որը խաղում է եզրով և խփում է: Բայց նա իսկական աղետ էր: Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել:

Երևի գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես: Մեկը խաղացել է «Արսենալում» և «Բարսելոնայում», իսկ մյուսը տեղափոխվել է ՄՅՈւ: Ակումբը պետք է ազատվի նրանից:»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չիլիացուն ցանկանում է ձեռք բերել «Ինտերը»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023