Նևիլ․ «Հետաձգեք Սիթի-Տոտենհեմ հանդիպումը․ նրանց չի հետաքրքրում անգլիական ֆուտբոլը»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային պաշտպան Գարի Նևիլը , ով ներկայումս Sky Sports հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կապված Սուպերլիգայի ստեղծման հետ, հորդորում է չեղարկել ապրիլի 25-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը։
«Պետք է գործել, քանի որ սա հզոր հարձակում է։
Այն միտքը, որ կարող է ինչ-որ բան պատահել․․․ հետաձգեք կիրակի օրը նախատեսված «Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը։
Ո՞ւմ է դա հետաքրքրում։ Նրանց չի հետաքրքրում։ Հետաձգեք հանդիպումը։ Նրանց չի հետաքրքրում անգլիական ֆուտբոլը։ Ինչո՞ւ նրանք պետք է խաղարկեն Լիգայի գավաթը։
Պետք է դիտարկել նման մակարդակի որոշումները, քանի որ նրանք ստիպված են հասկանալ, որ նման քայլերով այս երկրում ոչ մեկի չպետք է վախեցնեն։
Նրանք սպառնում են 14 ակումբների, լիգային, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային։ Այդ 6 ակումբների ղեկավարները կառավարում են երկիրը»,- նշել է Նևիլը, ում խոսքերը փոխանցում մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծմանը միացել են 12 ակումբներ, որոնց թվում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը» և «Չելսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Գարի Նևիլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Սուպերլիգա, Տոտենհեմ