Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է վիրահատության` շարքից դուրս մնալով մի քանի ամսով
Ինչպես հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է աջ ծնկի վիրահատության։
Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը հոսպիտալից դուրս գրվելուց անմիջապես հետո կսկսի վերականգնողական շրջանը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 25-ամյա ֆուրբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նվազագույնը 3 ամիս։
Նշենք, որ Ժեզուսն այս վնասվածքն ստացել է ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում կայացած Կամերուն – Բրազիլիա (1:0) խաղում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գաբի Ժեզուսը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 23 հանդիպման` դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, ԱՊԼ, Արսենալ, Բրազիլիայի հավաքական, Գաբրիել Ժեզուս, Մունդիալ-2022, Քաթար-2022