Գաբի Ժեզուսը չի կրել պարտություն, երբ գոլի հեղինակ դարձել Պրեմիեր լիգայի շրջանակում
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» մարզադաշտում հյուսիսլոնդոնյան հերթական դերբիում 3:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Զինագործների» կազմից գոլի հեղինակ է դարձել նաև Գաբրիել Ժեզուսը` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։
Բրազիլացի ֆուտբոլիստն այս խաղում ևս շարունակել է իր անպարտելիության տպավորիչ շարքը։
Բանն այն է, որ Ժեզուսը երբեք չի պարտվել Պրեմիեր լիգայի շրջանակում, երբ դարձել է գոլի հեղինակ։
25-ամյա ֆուտբոլսիտը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 167 խաղում դարձել է 63 գոլի հեղինակ։
Նշենք, որ Ժեզուսի անպարտելության շարքը կազմում է 51 հանդիպում։ 63 գոլերը նա խփել է 51 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Տոտենհեմ