Բորուսիա Դորտմունդը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

Բորուսիա Դորտմունդը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

23/06/2022 - 12:04

«Այաքսի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերը կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ամուբները հասել են վերջնական համաձայնության։

Սպասվում է, որ «Բորուսիան» գործարքի դիմաց «Այաքսին» կվճարի 35 մլն եվրո։

Ըստ մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` իվուարցի հարձակվողը ռուրյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Սպասվում է, որ Հալերն այսօր` հունիսի 23-ին կմեկնի Դորտմունդ, բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։

Հավելենք, որ 28-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2017-2019 թթ. պաշտպանել է «Այնտրախտի» գույներն ու Գերմանիայի ներքին առաջնությունում անցկացրած 60 խաղում դարձել է 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է իվուարցի ֆուտբոլիստի` «Այաքսում» ունեցած մրցելույթներին, ապա նա Ամստերդամը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի կազմում անցկացրել է 65 հանդիպում`դառնալով 47 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սա «Բորուսիայի» արդեն 7-րդ գործարքն է։

Մինչ այս «իշամեղուներն» ավարտին են հասցրել նաև Կարիմ Ադեյեմիի («Զալցբուրգ» -> 30 մլն €), Նիկո Շլոտերբեկի («Ֆրայբուրգ» -> 20 մլն €), Սալիհ Օզջանի («Քյոլն» -> 5 մլն €), Նիկլաս Զյուլեի («Բավարիա» -> ազատ գործակալ), Մարսել Լոտկայի («Հերտա» -> ազատ գործակալ) և Ալեքսանդր Մեյերի («Յան Ռեգենսբուրգ» -> ազատ գործակալ) տրանսֆերները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023