Բելգիան շարունակում է հիացնել` հյուրընկալվելիս հաղթելով Գերմանիային🎥
Բելգիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի ընտրանու հետ։
Կողմերը պարզապես հիանալի հանդիպում պարգևեցին, որը գոլառատ ընթացք ստացավ, և «կարմիր սատանաները» հաղթեցին 3:2 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների ավագ և առաջատար Կևին դե Բրույնեն, ով իր անվան դիմաց գրանցեց գոլ և երկու գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել նաև Ռոմելու Լուկաուին ու Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։
«Բունդեսմանշաթֆի» գոլերն էլ խփեցին Նիկլաս Ֆուլկրուգն ու Սերժ Գնաբրին։
Նշենք, որ Դոմենիկո Տեդեսկոյի թիմը հաջորդ հանդիպումները կանցկացնի հունիսի 17-ին և 20-ին` Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում մրցելով համապատասխանաբար Ավստրիայի և Էստոնիայի ընտրանիների դեմ։
Ինչ վերաբերում է Գերմանիային, վերջինս, որպես Եվրո-2024-ի տանտեր, ազատված է որակավորման փուլից և դեռևս պարզ չէ, թե երբ է անցկացնելու հաջորդ հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Կևին դե Բրոյնե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Նիկոլաս Ֆուլկրուգ, Ռոմելու-Լուկակու, Սերժ Գնաբրի