Բելգիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Բելգիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

20/05/2025 - 18:16

Բելգիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մաթս Սելս («Նոթինգեմ Ֆորեսթ», Անգլիա), Սենե Լամենս («Անտվերպեն»), Մարտեն Վանդեվորդտ («Լայպցիգ», Գերմանիա)։

Պաշտպաններ – Զենո Դեբաստ («Սպորտինգ Լիսաբոն», Պորտուգալիա), Արթուր Տեատե («Այնտրախտ», Գերմանիա), Մաքսիմ Դե Կյոյպեր, Բրենդոն Մեխելե (երկուսն էլ` «Բրյուգե»), Կոնի Դե Վինտեր («Ջենոա», Իտալիա), Վաութ Ֆաս («Լեսթեր», Անգլիա), Տոմա Մենյե («Լիլ», Ֆրանսիա), Դիեգու Մորեյրա («Սպորտինգ», Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ – Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորտի Մոկիո («Այաքս», Նիդերլանդներ), Ամադու Օնանա, Յուրի Տիլեմանս (երկուսն էլ` «Ասթոն Վիլա», Անգլիա), Նիկոլաս Ռասկին («Ռեյնջերս», Շոտլանդիա), Հանս Վանակեն («Բրյուգե»)։

Հարձակվողներ – Շարլ դե Կետելարե («Ատալանտա», Իտալիա), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»), Մալիկ Ֆոֆանա («Լիոն», Ֆրանսիա), Ռոմելու Լուկակու («Նապոլի», Իտալիա), Դոդի Լուկեբակիո («Սևիլիա», Իսպանիա), Լոյի Օպենդա («Լայպցիգ»), Ալեքսիս Սալեմակերս («Ռոմա», Իտալիա), Լեանդրո Տրոսար («Արսենալ», Անգլիա)։

Բելգիացիները պայքարը կսկսեն աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլում և J խմբում հունիսի 6-ին կհյուրընկալվեն Հյուսիսային Մակեդոնիային, իսկ հունիսի 9-ին Բրյուսելում կմրցեն Ուելսի հավաքականին։

Խմբում ընդգրկված են նաև Լիխտենշտեյնի ու Ղազախստանի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023