Բարսելոնան տեղեկություն է հայտնել Արաուխոյի առողջական վիճակի մասին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սելտային»։
Հանդիպման 63-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Ռոնալդ Արաուխոն ու Գավին խաղային դրվագում գնդակը հեռացնելիս, չնկատելով միմյանց, գլուխ-գլխի բախվեցին միմյանց, ինչի հետևանքով ուրուգվայցի պաշտպանը վայրկյաններ անց ուշագնաց եղավ։
Հանդիպումն այդ դրվագի պատճառով տևական ժամանակ դադարեցվել էր, իսկ Արաուխոյին խաղադաշտից հեռացրին միայն շտապօգնության մեքենայի օգնությամբ։
Ինչպես տեղեկացնում է «բլաուգրանայի» Twitter-ի պաշտոնական էջը, 23-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ Նա տեղափոխվել է հոսպիտալ` լրացուցիչ հետազոտությունների։
Լրագրող Դավիդ Բերնաբեու Ռևերտերն էլ հայտնում է, որ Արաուխոն ուշքի եկել և վիճակը կայուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Լա-լիգա, Ռոնալդ Արաուխո