Բարսելոնան պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ է դիտարկում
Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը՝ փրնտրելով նոր առաջատարի այդ դիրքում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի ղեկավարությունը Ժերար Պիկեի համար փոխարինող է փնտրում, քանի որ իսպանացի պաշտպանն արդեն 33 տարեկան է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսայի» ղեկավարությունը պաշտպաննությունն ուժեղացնելու չոր տարբերակ է դիտարկում։ Հավանական թեկնածուներն են «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեն, «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն, «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, ինչպես նաև «Չելսիից» Անդրեաս Քրիստիենսենը։
# Ալեսանդրո Բաստոնի, Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Դայո Ուպամեկանո, Ժերար Պիկե, Ինտեր, Լայպցիգ, Լացիո, Լուիս Ֆելիպե, Չելսի