Բարսելոնան մոտ է Ռայո Վալեկանոյի դարպասապահին ձեռք բերելուն

Բարսելոնան մոտ է Ռայո Վալեկանոյի դարպասապահին ձեռք բերելուն

11/01/2022 - 11:13

«Ռայո Վալեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Ekipa-ն, կատալոնական ակումբը հյուսիսմակեդոնացի դարպասապահ տրանսֆերի հարցում արդեն համաձայնության է հասել «Ռայոյի» ղեկավարության հետ։

Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և մնացել է միայն բուժզննում անցնի «բլաուգրանասի» համար ու պայմանագիր կնքի նոր ակումբի հետ։

Նշենք, որ աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։

Հավելենք, որ Ստոլե Դիմիտրիևսկին «Ռայո Վալեկանոյի» կազմում հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 102 անգամ` 29 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023