Բարսելոնան խոշոր գումար է պարտք Մեսսիին
«Բարսելոնան» ստիպված է ակումբը լքած Լեո Մեսսիին վճարել 52 մլն եվրո գումար։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, այդ գումարը Մեսսին չի ստացել այն պատճառով, քանի որ որոշել էր ֆինանսական ճգնաժամի ժամանակ օգնել ակումբին, որն առաջացել էր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այդ ժամանակ հանդիպել էր «բլաուգրանասի» ֆուտբոլիստներին և խնդրել էր հետաձգել աշխատավարձերի վճարումները, իսկ Մեսսիի դեպքում այն կազմել էր 52 մլն եվրո։
Նշվում է, որ «Բարսելոնան» մտադիր է 34-ամյա ֆուտբոլիստին այդ գումարը վճարել 2021-2022 թթ. ընթացքում։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին վերջերս հեռացավ «Բարսելոնայից» և պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ` դառնալով փարիզյան ակումբի ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա Բ, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, ՊՍԺ, տրանսֆերներ