Հայտնի է դարձել Բարսելոնայի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթի  խաղում

Հայտնի է դարձել Բարսելոնայի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթի խաղում

13/07/2023 - 10:41

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Ժոան Գամպերի գավաթի ամենամյա ընկերական խաղում 2023 թվականին ակումբի մրցակիցը լինելու է «Տոտենհեմը»։

Հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։

Նշենք, որ «Տոտենհեմը» երկրորդ անգամ է մասնակցելու Ժոան Գամպերի գավաթի խաղարկությանը։

«Խցանները» մասնակցել են նաև 1986 թ. խաղարկությանը` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ սիմվոլիկ մրցաշարը մինչև 1996 թվականն անցկացվում էր 4 թիմերի մասնակցությամբ։

Հավելենք, որ մրցաշարն առհասարակ անցկացվում է 1966 թվականից և «Բարսելոնայի» համար համարվում է նոր մրցաշրջանի մեկնարկը։

«Բլաուգրանան» գավաթը հաղթել է 45 անգամ, իսկ կատալոնական ակումբից հետո ամենաշատը դրան տիրացել է գերմանական «Քյոլնը» (2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023