Բարսելոնայի ֆուտբոլիստները կատարյալ փոխարինող են գտել Խավիի համար
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Խավիի հեռանալուց հետո ցանկանում են, որ ակումբը գլխավորի Լուիս Էնրիկեն, ով այժմ մարզում է «Պարի Սեն-Ժերմենը»։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» հանդերձարանում Էնրիկեի անունն ամենահաճախ քննարկվողներից մեկն է։
«Կապտանռնագույնների» ֆուտբոլիստներն Էնրիկեին համարում են կատարյալ մասնագետ ակումբի նախագծի համար։
Այդուհանդերձ, «Բարսելոնայի» համար դժվար կլինի 53-ամյա մասնագետին հրավիրել իր շարքերը, քանի որ ՊՍԺ-ն չի պատրաստվում բաց թողնել վերջինիս։
Իսպանացի մասնագետի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։
Լուիս Էնրիկեն 2014-17 թթ. արդեն մարզել է «Բարսելոնան», ում գլխավորությամբ ակումբը նվաճել է 9 տիտղոս, այդ թվում` դարռնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Էնրիկեն 1996-2004 թթ. նաև, որպես ֆուտբոլիստ, պաշտպանել է «բլաուգրանայի» գույները` անցկացրած 300 խաղում դառնալով 108 գոլի և 40 գոլային փոխանցման հեղիանկ։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3:5) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լուիս Էնրիկե, Խավի, ՊՍԺ, տրանսֆերներ