Բարսելոնային մերժել են Օբամեյանգի և Վերների վարձակալության հարցում
«Բարսելոնան» շարունակում է կենտրոնական հարձակվող փնտրել։ Կատալոնացիների հիմնական հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով մինչև մրցաշրջանի վերջ շարքից դուրս է մնացել։
Sport.es-ի տեղեկություններով, «Բարսելոնան» փորձել է վարձակալել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Տիմո Վերներին։ Վարձակալությունը պետք է ներառեր նաև հետագայում խաղացողի ամբողջական տրանսֆերը գնման իրավունք, սակայն թե՛ «Արսենալը», թե «Լայպցիգը» մերժել են այդ առաջարկը։
«Բարսելոնայի» մարզչական շտաբի կողմից դիտարկվում է նաև «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի, ինչպես նաև «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյին ձեռք բերելու տարբերակները։
# Արսենալ, Բարսելոնա, Լայպցիգ, Լուիս-Սուարես, Մոնակո, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, Վիսամ Բեն-Յեդեր, Տիմո Վերներ