Բարսան վերադառնում է! «Բլաուգրանան» վստահ խաղով հաղթեց Նապոլիին🎥

Բարսան վերադառնում է! «Բլաուգրանան» վստահ խաղով հաղթեց Նապոլիին🎥

25/02/2022 - 01:50

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կատալոնական ակումբը պարզապես գրեթե կատարյալ հանդիպում անցկացրեց` հաղթելով մրցակցին 4:2 հաշվով։

Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժորդի Ալբան, Ֆրենկի ֆե Յոնգը, Ժերար Պիկեն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Նապոլիի» միակ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու Մատեա Պոլիտանոն։

Այսպիսով, «բլաուգրանան» հաղթեց ընդհանուր 5:3 հաշվով` նվաճելով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023