«Բարսան» դերբիում խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» 🎥
«Բարսան» դերբիում խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» 🎥
11/04/2026 - 22:30

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կատալոնական դերբիում 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

«Բլաուգրանայից» փայլեց Լամին Յամալը, որը գրանցեց մեկ գոլ ու երկու ասիստ։ 18-ամյա վինգերը 100-րդ հանդիպումն էր անցկացնում։

Հանսի Ֆլիկի գլխավորած երկու գոլ խփեց Ֆերան Տոռեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։

Հյուրերի գոլը խփեց Պոլ Լոսանոն։

«Բարսելոնան» 79 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 70 միավոր։ «Էսպանյոլը» 38 միավորով 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026