Պաշտոնական. հայտնի է, թե ով է ընտրվել Բարսայի նախագահ
Մարտի 7-ին տեղի ունեցան «Բարսայի» նախագահ ական ընտրությունները։
Ընտրությունները Բարսելոնայի ժամանակով մեկնարկել են առավոտյան 9:00-ին և ավարտվել են` 21:00-ին, որոնք տեղի են ունեցել 6 ընտրատեղամասերում։
Ընտրություններին մասնակցել են «Բարսելոնայի» պաշտոնական անդամների` սոսիոներից 55679-ը։
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, ըստ որի, ակումբի նոր նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան, ով ստացել է ձայների 54.28%-ը, նրան հաջորդել են Վիկտոր Ֆոնտն (29.29%) ու Տոնի Ֆրեյշան (8.58%)։
Հավելենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում կմնա մինչև 2026 թվականը, ինչից հետո տեղի կունենան նոր ընտրություններ։
Հիշեցնենք, որ Լապորտան 2003-2010 թթ. արդեն եղել կատալոնական ակումբի նախագահի պաշտոնում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա