Հաստատվել են Բավարիա – ՊՍԺ, Պորտու – Չելսի հանդիպումների մրցավարական բրիգադները
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումների մրցավարական բրիգադները։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները՝ Անտոնիո Մատեո Լատոսի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սաբրիան Դևիսը և Ռոբերտո Պալոմարը, չորրորդ մրցավարը լինելու է Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը, իսկ VAR համակարգի պատասխանատուները՝ Ալեխանդրո Էրնանդեսը, Ռիկարդո դե Բուրգոսը։
Ինչ վերաբերում է «Պորտու» – «Չելսի» հանդիպմանը, ապա այն կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը։ Նրա օգնականները եզրերում կլինեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաիչիչը, հանդիպման չորրորդ պաշտոնյան՝ Մատեյ Յուգը, իսկ VAR համակարգի սենյակում կաշխատեն Պավել Գիլը և Տոմաշ Կվյատովսկին։
Հավելենք, որ այդ հանիդպումների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Բավարիա, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պորտու, ՊՍԺ, Սլավկո Վինչիչ