Բավարիան ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Լայպցիգին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։
«Ռեկորդ մայսթերը» քարը քարի վրա չթողեց մրցակցին և ջախջախեց 5:1 հաշվով։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից Ջամալ Մուսիալան, Յոզուա Կիմիխը և Ալֆոնսո Դևիսը դարձել են գոլի ու ասիստի հեղինակ։ Տանտերերից մեկական գոլ խփել են նաև Կոնրադ Լայմերն ու Լերոյ Սանեն։ «Ցլերից» աչքի է ընկել Բենյամին Շեշկոն։
Նշենք, որ խաղի հաշիվն արդեն առաջին րոպեին բացել է Մուսիալան, իսկ Շեշկոն պատասխանել է երկրորդ րոպեին։
«Բավարիան» միավորների քանակը հասցրել է 36-ի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 27 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բենյամին Շեշկո, Բունդեսլիգա, Լայպցիգ, Լերոյ Սանե, Կոնրադ Լայմեր, Յոզուա-Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Վենսան Կոմպանի