Ա սերիա. Նապոլին ու Ինտերը մեկնարկեցին վստահ հաղթանակներով 🎥
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։
Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել նեապոլիտանական ակումբի համար և արդեն 7-րդ րոպեին Աբդու Հարուիի ջանքերով բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, շոկային մեկնարկը չընկճեց «աձուրիներին», ովքեր հետագայում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ստեֆանո Տուրատիի պաշտպանած դարպասն ու հաղթեցին 3:1 հաշվով։
Ռուդի Գարսիայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկ գոլ էլ խփեց Մատեո Պոլիտանոն։
Նշենք, որ «Նապոլին» Գարսիայի գլխավորությամբ անցկացրեց առաջին պաշտոնական հանդիպումը։
1-ին տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Մոնցայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։
Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «Ինտերն» ու «Նապոլին» նոր մեկնարկած առաջնությունում վաստակեցին առաջին 3 միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Մատեո Պոլիտանո, Մոնցա, Նապոլի, Ռուդի Գարսիա, Սիմոնե Ինձզագի, Վիկտոր Օսիմեն, Ֆրոզինոնե