Աֆրիկայի գավաթ. Նիգերիան գոլառատ պայքարում հաղթեց Թունիսին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Թունիսի թիմին։
«Աֆրիկյան բրազիլացիներից» փայլուն հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը, որը 1 գոլ ու 2 ասիստ գրանցեց։
Տպավորեց նաև «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը` դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Էրիկ Շելի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վիլֆրիդ Նդիդին։
Թունիսցիների գոլերը խփեցին Մոնտասար Թալբին ու Ալի Աբդին։
Նիգերիան 6 միավորով C խմբի առաջատարն է` ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։ Թունիսը 3 միավորով երկրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml