Արտետա․ «Կարծիքս չի փոխվել Լուիսի մասին»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վերսկսված Պրեմիեր լիգայի շրջանակում «զինագործների»՝ «Մանչեսթեր Սիթիի» 0։3 հաշվով կրած պարտության մասին․
«Ամեն ինչ վատ գնաց՝ սկսած առաջին րոպեից։ Այն, ինչ հնարավոր էր, այսօր տեղի ունեցավ։
Եթե վնասվածքները մկանային վնասվածքներ լինեին, ապա կմտածեի, որ երկար դադարն է պատճառը, սակայն Գրանիտ Ջակայի և Պաբլո Մարիի վնասվածքները մկանային չեն։
Դավիդ Լուիսն անչափ անկեղծ և ուղիղ մարդ է։ Իմ կարծիքը նրա հանդեպ չի փոխվել, և այն միանշանակ չի փոխվի նույնիսկ այսօրվա վատ խաղից հետո»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
# ԱՊԼ, Արսենալ, Դավիդ Լուիս, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա