Արտակ Դաշյանը ծանր վնասվածք է ստացել
Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Արմենիայի» դեմ խաղում։
«Փյունիկի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Արտակ Դաշյանը, սակայն 60-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Հետագայում «նռնագույնների» պաշտոնական կայքը հայտնեց, որ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք. անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։
Դաշյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6-8 շաբաթ։
Հայ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 27 խաղում խփել է 6 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Արտակ Օսեյան, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, ՀՊԼ, Փյունիկ