Վենգեր․ «Մբապեն կարող էր տեղափոխվել Արսենալ անվճար․ ես եղել եմ նրանց տանը
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ժամանակին կարող էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ, երբ դեռ հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում։
«Ես նրանց տանն էի, երբ Մբապեն պետք է որոշում կայացներ շարունակել ելույթները «Մոնակոյում», կամ տեղափոխվել այլ ակումբ։ Նա կարող էր տեղափոխվել «Արսենալ» անվճար։
Կարծում եմ՝ ցանկացած ակումբում լինում են նման պատություններ։ «Միլանում», «Արսենալում», «Չելսիում», «Մանչեսթերում»․․․․ ամենուրեք են նման պատմությունները»,- ասել է ֆրանսիացի մասնահետը beIN Sports-ի եթերում, որն էլ իր հերթին մեջբերում է Sky Sports-ը։
Տեղեկացնենք, որ 22-ամյա հարձակվողը 2017 թվականի օգոստոսի 31-ին «Մոնակոյից» վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ՝ ֆուտբոլիստին պարտադիր գնելու պայմանով։
Մինչ այս պահը Մբապեն «Պարի Սեն Ժերմենի» կազմում անց է կացրել 153 հանդիպում՝ դառնալով 111 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղում (1:4) ֆրանսիացին դարձավ հեթ տրիկի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ