Արսենալն ու Լիվերպուլը փայլում են` ջախջախիչ հաղթանակներով դուրս գալով Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Արսենալն ու Լիվերպուլը փայլում են` ջախջախիչ հաղթանակներով դուրս գալով Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

26/09/2024 - 12:26

«Արսենալը» և «Լիվերպուլը» դուրս են եկել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Երկու ակումբներն էլ ջախջախիչ հաղթանակ են տարել և նույն` 5:1 հաշվով առավելության են հասել մրցակիցների հանդեպ։ «Զինագործները» պայքարից դուրս են թողել Անգլիայի երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Բոլթոնին», իսկ «Լիվերպուլը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։

Լոնդոնյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Էթան Նվաներին, մեկական գոլ խփել են Դեկլան Ռայսը, Ռահիմ Սթերլինգն ու Կայ Հավերցը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում մրցելու է Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» դեմ։

Մերսիսայդյան գրանդից դուբլի հեղինակ են դարձել Դիոգու Ժոտան ու Կոդի Գակպոն, իսկ Մոհամեդ Սալահն աչքի է ընկել մեկ անգամ։ Արնե Սլոթի գլխավորած թիմը մրցաշարի հաջորդ փուլում հյուրընկալվելիս մրցելու է «Բրայթոնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023