Արսենալն ընկերական խաղում ջախջախել է ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմին 🎥
«Արսենալն» ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի մրջանակում Վաշինգտոնի «Աուդի Ֆիլդ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմի դեմ։
Միկել Արտետայի թիմը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ուներ` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
«Զինագործների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Լեանդրո Տրոսարը, Ժորժինիոն, Գաբրիել Մարտինելին ու Կայ Հավերցը։
Վերջինս առաջին գոլն է խփել լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո։
Հավելենք, որ ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմի կազմում հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև «Կալամբուս Քրյուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Նշենք, որ «Արսենալը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին և, Երևանի ժամանակով 1:00-ից սկսած, Իսթ Ռուտերֆորդում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Գաբրիել Մարտինելլի, Ժորժինիո, Լեանդրո Տրոսարդ, Լուկաս Սելարայան, Կայ Հավերց, Միկել Արտետա, ՄԼՍ