Արսենալն աշխատում է ևս մեկ խոշոր տրասնֆերի ուղղությամբ
«Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի գործարքն ավարտին հասցնելուց հետո այժմ մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» լրջորեն հետաքրքրված են «Այաքսի» ֆուտբոլիստ Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը 24-ամյա պաշտպանի դիմաց «Այաքսին» առաջարկել է 40 մլն եվրո, որը ներառում է նաև մի շարք հավելավճարներ։
Այդուհանդերձ, Ամստերդամը ներկայացնող ակումբը դեռես չի շտապում ընդունել այդ առաջարկը և արգենտինացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 50 մլն եվրո։
Այժմ կողմերի միջև բանակցությունները շարուանկվում են։
Հավելենք, որ Լիսանդրո Մարտինեսն «Այաքսի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 118 հանդիպում` դառնալով 6 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Արսենալ, Լիսանդրո Մարտինես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո