Արսենալի ևս մեկ ֆուտբոլիստ, հնարավոր է, կարիերան շարունակի Բարսելոնայի կազմում
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապդնել հարձակման գիծը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի ծայառայություններով։
Հայտնի է, որ ֆրանսիացի հարձակվողի ու «զինագործների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կայացած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։
Աղբյուրը փոխանցում է, որ լոնդոյան ակումբը ցանկանում է Լակազետին իր շարքերում պահել, սակայն նա, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արսենալից», ու ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Բարսելոնան», որը պատրաստ է ֆրանսիացի հարձակվողին պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստներից մեկն արդեն համալրել է կատալոնական ակումբի շարքերը։ Խոսքը Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասին է, որ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Լակազետ, Արսենալ, Բարսելոնա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ