Արսենալի ու Ռեալի միջև բանակցությունները վերջնական փուլում են
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Արսենալի» լիիրավ անդամ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև բանակցությունները մտել են վերջնական փուլ, իսկ գործարքը կկայանա շատ շուտով։
Տեղեկություններ կան, որ «զինագործները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու են 35-40 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Տրանսֆերի ֆինանսական հարցերի շուրջ երկու ակումբները դեռևս բանակցում են։
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը նորվեգացի ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրեց հենց «Արսենալի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 20 անգամ` դառնալով 2 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Մարտին-Էդեգոր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո