«Արսենալը» 11-մետրանոց թրիլերային հարվածաշարում հաղթեց «Քրիսթալ Փելասին»` դուրս գալով Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում «Արսենալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը։
«Զինագործները» Մաքսենս Լակրուայի ինքնագոլից հետո` 80-րդ րոպեին, առաջ անցան հաշվի մեջ, բայց «արծիվները» 90+5-րդ րոպեին թիմի ավագ Մարկ Գեհիի ջանքերով կարողացան փրկել հանդիպումը։
11-մետրանոցներն անցան թրիլերային պայքարում։ Ակումբները միասին վերցրած 15 անընդմեջ հարված չէին վրիպում նշակետից։
Այդուհանդերձ, «Փելասի» 8-րդ հարվածի ժամանակ Լակրուան վրիպեց` դառնալով հանդիպման հակահերոսը։ «Արսենալին» փրկեց դարպասապահ Կեպա Արիսաբալագան։
Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 8:7 հաշվով և դուրս եկավ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» դեմ։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml