«Արսենալը» փայլում է` ջախջախելով «Լիդսին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Լիդսին»։
«Զինագործներից» մեկական գոլ խփեցին Մարտին Սիբումենդին, Վիկտոր Դյոկերեշն ու Գաբրիել Ժեզուսը, իսկ մրցակցի դարպասապահ Կարլ Դարլոուն ինքնագոլ գրանցեց։
Լոնդոնյան գրանդը 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Լիդսը» 26 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml