Carabao cup. Արսենալը վերջապես հաղթում է` ջախջախելով Վեսթ Բրոմվիչին🎥

Carabao cup. Արսենալը վերջապես հաղթում է` ջախջախելով Վեսթ Բրոմվիչին🎥

26/08/2021 - 11:05

Օգոստոսի 24-25-ին կայացան Անգլիայի լիգայի գավաթի` Carabao cup-ի, 1/32 եզրափակիչի հանդիպումները։

Պայքարի մեջ մտան նաև Պրեմիեր լիգան ներկայացնող մի շարք ակումբներ, որոնցից էր նաև «Արսենալը», որը հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայաղնող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։

Միկել Արտետայի սաները հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

«Զինագործների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկոլա Պեպեն, Բուկայո Սական և Ալեքսանդր Լակազետը։

Հավելենք, որ «Արսենալը» մրցաշարի 1/16 եզրափակիչում կմրցի Անգլիայի երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Ուիմբլդոնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023